-
02.03.2014|
17:53
Ըստ ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության՝ Ջերմուկում մարտի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ տեղի ունեցավ Ջերմուկի դեսպանների ակումբի հանդիպումը։
-
02.03.2014|
17:45
Համացանցում ընթանում է Ռուսաստանի քաղաքացիների հայտարարության ստորագրահավաք, որն ուղղված է Ուկրաինայի ներքին գործերին ռուսական ռազմական միջամտության դեմ:
-
02.03.2014|
16:04
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջել է դադարեցնել Ռուսաստանի ինտերվենցիան Ուկրաինայում:
-
02.03.2014|
15:02
Գերմանական Մագդեբուրգ քաղաքում կայացած Ռոբերտ Շտիգլից-Արթուր Աբրահամ չեմպիոնական մարտում գերազանց հանդես եկավ հայազգի բռնցքամարտիկը՝ հետ բերելով WBO վարկածի գերմիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը:
-
02.03.2014|
14:38
Մայիսի 2-7-ը Վոլգոգրադում կկայանա եվրոպական 1-ին երիտասարդական բաց Դելփյան խաղերը:
Այդ կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 11-ին կանցկացնի մասնագիտական լսումներ` դաշնամուր, ջութակ, ակադեմիական երգեցողություն, կրկեսային արվեստ, հագուստի մոդելավորում անվանակարգերում:
-
02.03.2014|
14:37
«Գյումրին` 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ից մարտի 2-ը Գյումրու «Սթայլ» պատկերասրահում անցկացվում է «Հայկական հետք» խորագրով լուսանկարչական բիենալեն, որին մասնակցում են Ռումինիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները: Լուսանկարների միջոցով ներկայացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը:
-
02.03.2014|
13:08
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե խոստանում է սպանել «Աջ հատված» ուկրաինական հասարակական շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշին: Նա այդ մասին գրել է իր Instagram-ում:
-
02.03.2014|
13:00
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ստուգում է Վիկտոր Յանուկովիչի գործողություններում հանցագործության առկայությունը` նախատեսված Ուկրաինայի քրեական օրենսգրքի Հոդված 109-ով (սահմանադրական կարգի բռնի փոփոխությունների, տապալմանն ուղղված գործողություններ կամ պետական իշխանության գրավում):
-
02.03.2014|
12:22
Շատ հայեր, որոնք, Մարտի 1-ից «մազապուրծ» եղած, ապաստանեցին Ֆրանսիայում, այնուհետև կարողացան համոզել «միամիտ եվրոպացիներին», որ մի կերպ փախել են դժոխքից:
-
02.03.2014|
12:16
Ուկրաինայի երեք նախկին նախագահներ` Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն համատեղ հայտարարություն են տարածել, որով գործող իշխանություններին կոչ են անում չեղյալ համարել Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի տեղակայման մասին 2010թ.-ին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ստորագրված Խարկովի համաձայնագիրը: